Անկարան Վաշինգտոնի հետ փոխզիջումների չի գնա Գյուլենի արտահանձնման հարցում. Թուրքիայի վարչապետ
ՄիջազգայինԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները չեն գնա փոխզիջումների ԱՄՆ-ի հետ` ընդդիմադիր գործիչ Ֆեթհուլահ Գյուլենի արտահանձնման հարցում, ում Անկարան մեղադրում է երկրում ռազմական հեղաշրջում կազմակերպելու համար, փոխանցում է Reuters գործակալությունը:
«Գոյություն չունի ոչ մի փոխզիջում, քան հանձնել Թուրքիայի գլխավոր ահաբեկչին, որտեղ նա կհետապնդվի օրենքով»,- հայտարարել է թուրք վարչապետը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ստամբուլի դատախազությունն ԱՄՆ-ին է ուղարկել նամակ` Գյուլենին արտահանձնելու հայցով: