3-5 օր հետո Մխիթարյանը կսկսի նորմալ մարզվել. Կլոպ
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջիկա օրերին կսկսի մարզումները: Այս մասին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
«Մխիթարյանի ապաքինման գործընթացն ավելի արագ է ընթանում, քան կանխատեսվել էր ի սկզբանե: Հուսով ենք, որ երեքից հինգ օր հետո նա կսկսի նորմալ մարզվել: Ինձ ասացին, որ նա այժմ կապաքինվի շատ արագ»,- Կլոպի խոսքը մեջբերում է դորտմունդցիների պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածքը ստացել էր Բունդեսլիգայի 4-րդ տուրում «Մայնցի» դեմ խաղում: