«Ռիո-2016»-ում Նարեկ Աբգարյանը մեկնարկեց հաղթանակով
ՍպորտՕլիմպիական խաղերում առաջին մենամարտն է անցկացրել բռնցքամարտի 52 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Աբգարյանը: Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկը դժվարին հաղթանակ է տարել Ուգանդան ներկայացնող Ռոնալդ Սերուխոյի նկատմամբ: Աբգարյանի հաջորդ մրցակիցը 1/8 եզրափակիչում կլինի չինացի Հու Ջիանգուանը: