Ֆրանսիայի կաթոլիկների գրեթե կեսը մուսուլմաններին սպառնալիք է համարում
ՄիջազգայինՖրանսիայի կաթոլիկների գրեթե կեսը մուսուլմաններին սպառնալիք է համարում: Այս մասին են վկայում հասարակական կարծիքի ուսումնասիրման ֆրանսիական Ifop ինստիտուտի հարցման արդյունքները, փոխանցում է Le Point-ը:
Համեմատության համար նշենք, որ 2015-ի փետրվարին՝ Charlie Hebdo-ի եւ Hyper Cacher կոշեր սուպերմարկետի վրա հարձակումից հետո, ֆրանսիացիների 62 տոկոսն ու կաթոլիկների 64 տոկոսը համաձայն էին, որ սպառնալիք են ներկայացնում միայն արմատական իսլամիստները, բայց ոչ բոլոր մուսուլմաններն առհասարակ:
Մեկուկես տարի անց ընդհանուր ֆրանսիացիների կարծիքն այդ հարցում անփոփոխ էր մնացել՝ 63 տոկոս, իսկ ահա կաթոլիկ ֆրանսիացիների շրջանում խաղաղ մուսուլմանների մասին պնդմանը համաձայն էր արդեն 49 տոկոսը, իսկ 45 տոկոսն էլ նրանց սպառնալիք էր համարում:
Ֆրանսիացիները արմատական իսլամը սպառնալիք չեն համարում, բայց փողոցում փարանջա հագած կին տեսնելը նրանց դուր չի գալիս: Նման կարծիք է հայտնել հարցվածների 63 տոկոսը:
Փախստականներին ապաստան տալու մտքի հետ համամիտ է հարցվածների 42 տոկոսը, իսկ կաթոլիկների շրջանու այդ թիվն ավելի փոքր է՝ 38 տոկոս: