«Բավարիա»-ն մերժել է «Ռեալ»-ի հերթական առաջարկը
ՍպորտՄյունխենի «Բավարիա»-ի ղեկավարությունը հրաժարվել է Մադրիդի «Ռեալ»-ին վաճառել թիմի եզրային պաշտպան Դավիդ Ալաբայի տրանսֆերը:
«Ռեալ»-ը Ալաբայի տրանսֆերի համար առաջարկել էր 50 միլիոն եվրո, որին հետագայում գումարվել էր ևս 15 միլիոն եվրո, սակայն «Բավարիա»-ն մերժել է «արքայական ակումբ»-ի առաջարկը:
Նշվում է, որ Դավիդ Ալաբան ևս իրեն երջանիկ է զգում «Բավարիա»-ում և չի պատրաստվում հեռանալ Մյունխենից: