Շվեյցարիայում գնացքի վրա հարձակման հետեւանքով զոհվել է երկու մարդ
ՄիջազգայինՇվեյցարիայում գնացքի վրա հարձակման հետեւանքով զոհվել է երկու մարդ: Այս մասին օգոստոսի 14-ին հայտնել է Associated Press գործակալությունը:
34-ամյա կինը մահացել է հիվանդանոցում հարձակման հետեւանքով ստացած վնասվածքներից: Մյուս յոթ տարբեր աստիճանի վսասվածքներ ստացածներից երեքի վիճակը գնահատվում է որպես կրիտիկական: Մահացել է նաեւ հենց ինքը՝ հարձակվողը, ով ոստիկանությնան տվյալներով կապված չի եղել ծայրահեղական խմբավորումների հետ:
Նախօրեին՝ օգոստոսի 13-ին, անհայտ անձը զինված դանակով Շվեյցարիայում հարձակում է գործել գնացքի ուղեւորների վրա: Երկրի արեւելքում տեղի ունեցած հարձակման արդյունքում, վիրավորվել են յոթ ուղեւորներ:
Նշվում է, որ բռնարարը եղել է 27-ամյա շվեյցարացի: Հարձակման ժամամակ նա գնացքի վագոնում լցրել է վառելանյութ եւ հրկիզել այն: