Գերմանիայում 7.5 հազար մարդ է տարհանվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբերի հայտնաբերման պատճառով
ՄիջազգայինTASS-ի փոխանցմամբ` Գերմանիայի Հանովեր քաղաքում հայտնաբերել են Երկրորդ համաշխարհային տարիների ժամանակներից մնացած մի քանի ռումբ, որոնց վնասազերծման հետ կապված՝ տարհանվել է շուրջ 7.5 հազար մարդ: Այդ մասին հայտնել է հրշեջ ծառայության ներկայացուցիչը:
Մասնագետները սկզբում հայտնաբերել են 1 տոննա կշռով բրիտանական ավիառումբ, որը, ինչպես պարզվել է, արդեն վտանգ չի ներկայացրել: Ռումբի կողքին ծառայության մասնագետները հայտնաբերել են ամերիկյան արտադրության արկի մաս՝ երեք դետոնատորներով, ինչպես նաև մի քանի բռնկվող ռումբ: Դրանք տեղափոխվել են անվնաս վայր և այնտեղ կվնասազերծվեն: