Իրաքի քրդերը սկսել են հարձակումը Մոսուլի շրջանում
ՄիջազգայինBBC-ի փոխանցմամբ` քրդական ուժերը Իրաքի հյուսիսում հայտարարել են, որ իրենց հաջողվել է Մոսուլ քաղաքի հարավարևելյան յոթ գյուղերից դուրս մղել ԴԱԻՇ-ի զինյալներին:
Նոր լայնածավալ հարձակումը սկսվել է կիրակի վաղ առավոտյան` ԴԱԻՇ-ի կողմից վերահսկվող շրջաններում միջազգային կոալիցիայի ավիահարվածներից հետո:
Մարտերի ընթացքում ջիհադիստները փորձել են հակառակորդի վրա ուղղել պայթուցիկներով երկու ավտոմեքենա, սակայն դրանք հաջողվել է վաղաժամ ոչնչացնել:
Քուրդ զինյալները մտադիր են զբաղեցնել ռազմավարական կարևոր հենակետ` Մոսուլի վրա հետագա հարձակման համար, որը ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող Իրաքի վերջին խոշոր քաղաքն է: