«Բարսելոնա»-ն սուպերգավաթի առաջին խաղում հաղթել է «Սևիլիա»-ին
ՍպորտԻսպանիայում ֆուտբոլային մրցաշրջանը մեկնարկում է սուպերգավաթի խաղարկությամբ: «Արմենպրես»-ը հայտնում է, որ Իսպանիայի առաջնության չեմպիոն կատալոնական «Բարսելոնա»-ն, սուպերգավաթի համար ա ռաջին հանդիպումն է անցկացրել՝ արքայական գավաթի հաղթող «Սևիլիա»-ի հետ: Կապտանռնագույնները կարողացել են հյուրընկալվելիս վստահ առավելության հասնել 0-2 հաշվով:
«Բարսելոնա»-ի կազմում խաղի հաշիվը 54-րդ րոպեին բացել է Լուիս Սուարեսը: Գոլային փոխանցումը կատարել է Արդա Թուրանը: Կատալոնացիները հանդիպման 81-րդ րոպեին կրկնապատկել են իրենց առավելությունը: Գոլի հեղինակ է դարձել Մունիր էլ Հադադին: