Թուրքիային գործակցության նոր ձեւաչափ պետք Է առաջարկվի ԵՄ-ին անդամակցելու փոխարեն. Ավստրիայի կանցլեր
ՄիջազգայինԵվրամիությունը պետք Է Թուրքիային համագործակցության նոր ձեւաչավ առաջարկի միությանը երկրի անդամակցման ֆիկտիվ բանակցությունների շարունակման փոխարեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 15-ին APA գործակալությանը հայտարարել Է Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քե ռնը:
Նա կոչ Է արել՝ մշակել կողմերի փոխգործակցության պլան տնտեսության մեջ, անվտանգության ոլորտում եւ միգրացիայի հարցերի շուրջը, որը «ելակետ ընդուներ իրականությունը»: «Քանի դեռ մենք կառչած ենք Եվրամիությանը Թուրքիայի անդամակցման բանակցությունների ֆիկցիային, կորցնում ենք ժամանակը փոխգործակցության նոր ձեւերի մշակման համար»,- համոզված Է Ավստրիայի կառավարության ղեկավարը:
Քեռնը նաեւ նշել Է, որ Վիեննան մտադիր Է Եվրամիության մակարդակով հանդես գալ հանրակցությանն Անկարայի անդամակցման բանակցությունների դադարեցմանը վերաբերող նախաձեռնությամբ՝ նախապես այն մշակելով Եվրոպայի մյուս երկրների հետ:
Նա ընդհանուր առմամբ կարծում Է, որ Եվրամիության անդամակցման շուրջը բանակցությունների գործընթացի միջոցով Թուրքիան Եվրոպային մերձեցնելու հնարավորության մասին վարկածը «սխալ Էր»: «(Ֆիկտիվ կոնսուլտացիաների շարունակումը) կհանգեցնի սոսկ այն բանին, որ մարդիկ կսկսեն մեզ հարցնել, թե կարելի Է արդյոք մեզ դեռ լուրջ ընդունել, արդյոք մենք դեռ լուրջ ենք վերաբերվում ժողովրդավարության, կարծիքների եւ մամուլի ազատության պաշտպանությանը»,- հավելել Է Ավստրիայի կանցլեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: