Ուսեյն Բոլթ. Իբրահիմովիչն ամենամեծագույն ֆուտբոլիստն է
Սպորտ100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, 7-ակի օլիմպիական չեմպիոն Ուսեյն Բոլթը շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին հաջողություն է մաղթել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:
«Երջանիկ էի, երբ իմացա, որԻբրահիմովիչը պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Նա 2 խաղում խփել է 2 գոլ, այնպես որ հիմա լավ մարզավիճակում է:Իբրահիմովիչն ամենամեծագույն ֆուտբոլիստն է»,- ջամայկացի արագավազորդի խոսքը մեջբերում է sporten.com-ը:
Հիշեցնենք, որ աշխարհի 11-ակի չեմպիոն Բոլթը «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու է: Նա այս օրերին մասնակցում է Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերին, որի 100 մետր վազքում արդեն նվաճել է ոսկե մեդալ: