Երևան, 02.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Շահագրգիռ» միջազգային կառույցները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին․ Աբրահամյան Արմավիրը «ոչ» ասաց Հայ Առաքելական Եկեղեցու պառակտմանը (Լուսանկարներ, տեսանյութ) Տնտեսական ծրագրի հաջորդ փուլը՝ հանուն հայերի բարեկեցիկ կյանքի․ Սամվել Կարապետյան Քրեական հետապնդում ժողով անելու համար․ հանցագործություն օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան Չինաստանը ցանցին է միացրել 1 ԳՎտ հզորության աշխարհի ամենամեծ ծովային արևային էլեկտրակայանը Շուտով հաճախ կտեսնեք այսպիսի կարճ հոլովակներ , թե ինչպես ենք պատկերացնում գյուղատնտեսությունը ուժեղ Հայաստանում. Հարություն Մնացականյան Հայաստանը լրացուցիչ աջակցություն է խնդրում ԵՄ-ից ՔՊ դիսկոտեկի մասնակիցների ցանկը հատուկ բծախնդրությամբ է ընդունվել Փաշինյանի հակառուսական «համբույրները» նրան սպառնում են աղետով. «Փաստ» Իշխանության գործողությունները հանգեցնում են Հայաստանի իրական ինքնիշխանության արագ կորստին. «Փաստ»


ՀՀ վարչապետն այցելել է Լոռու մարզ

Տնտեսություն

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը նախ եղել է Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկայում, որտեղ վարչապետին են ներկայացրել ֆաբրիկայի գործունեությունը և առաջիկա ներդրումային ծրագրերը: Տեղեկացվել է, որ թռչնամսի արտադրությունը սկսվել է 2015 թվականի հունիսից, ֆաբրիկայում առկա են 8 թռչնանոց, կերերի պատրաստման, սպանդի արտադրամասեր: Ընթացքի մեջ է ևս 4 թռչնանոցի շինարարությունը, որը կավարտվի հոկտեմբերին: Յուրաքանչյուր թռչնանոցի տարողությունը կազմում է 27-30 հազար գլուխ թռչուն: Նշվել է, որ արտադրանքն իրացվում է Հայաստանում: Նախորդ տարվա ընթացքում արտադրվել է 840 հազար կգ, իսկ այս տարվա ընթացքում՝ շուրջ 914 հազար կգ թռչնամիս: Ֆաբրիկան ունի 120 աշխատող: 2015-ին ֆաբրիկայի շինարարության և արտադրության կազմավորման նպատակով ներդրվել է 5 միլիարդ, իսկ 2016-ին՝ 4 թռչնանոցների շինարարական աշխատանքների նպատակով՝ 400 մլն դրամ:

Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, որի կառուցման նպատակով ներդրվել է 1 միլիարդ 222 մլն դրամ: Կենտրոնի շինաշխատանքներն ամբողջովին ավարտվել են: Այստեղ ՏՏ ոլորտի մասնագետների համար անցկացվում են մեկամյա դասընթացներ, որոնց արդեն իսկ մասնակցել է 160 մասնագետ, նրանց մի մասն աշխատանքի է անցել հայտնի ընկերություններում, այդ թվում՝ Վանաձորի նրանց մասնաճյուղերում: Դասընթացներ են կազմակերպվում այլ թիրախային խմբերի, մասնավորապես, դպրոցականների համար (10-14 տարեկան), իրականացվում են նաև համակարգչային ինժեներական նախագծման դասընթացներ:

Վարչապետ Աբրահամյանը կարևորել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հիմնման ծրագիրը և նշել, որ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, քանի որ այն մեր երկրում ունի զարգացման մեծ ներուժ: 

Կառավարության ղեկավարն այցելել է Վանաձորի նախկին ճոպանուղու տարածք, որտեղ Հովիկ Աբրահամյանին են ներկայացվել ճոպանուղու վերագործարկման հետ կապված ծրագրերն ու խնդ իրները: Նախագծով նախատեսվում է, որ ճոպանուղին կունենա 1300 մետր երկարություն և 2 հազար 500 մետր սահուղի: Նախագծի իրականացման արժեքը գնահատվում է 2.5 մլն եվրո: Ակնկալվում է, որ ճոպանուղու կառուցումը կնպաստի Վանաձորում զբոսաշրջության զարգացմանը, իսկ քաղաքը կդառնա լեռնադահուկային տուրիզմի կենտրոններից մեկը: Արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր ոչ միայն ճոպանուղու շահագործման և պահպանության համար, այլ նաև հյուրանոցային և սպասարկման այլ ոլորտներում: 

Այնուհետև վարչապետ Աբրահամյանին է ներկայացվել Վանաձորի հիվանդանոցային համալիրի կառուցման աշխատանքների ընթացքը: Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են եռահարկ հիվանդանոցի ներքին հարդարման աշխատանքները: Բուժհաստատությունը, որն ունենալու է 150 մահճակալ, շահագործման կհանձնվի 2017 թ. ընթացքում: Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 3 միլիարդ 700 մլն դրամ: Հիվանդանոցի ծննդատան մասնաշենքի կառուցման աշխատանքները ֆինանսավորել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը:

Հովիկ Աբրահամյանը կարևորել է շինաշխատանքների որակյալ ու ժամանակին իրականացումը և պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ:  

Այնուհետև վարչապետ Աբրահամյանն այցելել է Վանաձորի «Ավտոգեն Մ» մեքենաշինական գործարան, ծանոթացել արտադրական գործընթացներին և առաջիկա ծրագրերին: Տեղեկացվել է, որ գործարանն արտադրում է մետաղների ջերմային կտրման մեքենաներ, ձեռքի գազաեռակցման և թթվածնային կտրման սարքավորումներ: Արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն և ԱՊՀ այլ երկրներ: 2015-ին իրացվել է 435, 2016-ի առաջին 7 ամիսների ընթացքում՝ 290 միլիոն դրամի արտադրանք: Նախորդ տարի գործարանում աշխատել է 100 մարդ, իսկ այս տարի այդ թիվը հասել է 130-ի: Գործարանի ղեկավարությունը Հովիկ Աբրահամյանին տեղեկացրել է, որ նոր ներդրումների արդյունքում նախատեսում են ավելացնել արտադրական ծավալները, արտադրանքի անվանացանկը, ստեղծել նոր աշխատատեղեր, մուտք գործել նոր շուկաներ, ընդլայնել լայն սպառման ապրանքների տեսականին: 

Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և նշել, որ կառավարությունը պատրաստ է քննարկել գործարանի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանն օժանդակելու տարբերակներն ու հնարավորությունները: 

Լրագրողների հետ զրույցում վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Լոռու մարզում առաջիկայում իրականացվելու են բազմաթիվ ծրագրեր: Մասնավորապես, Վանաձորում սկսվելու են թիվ 11 մանկապարտեզի վերակառուցման և թիվ 7 միջնակարգ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները, ընթացքի մեջ են հիվանդանոցային համալիրի կառուցման աշխատանքները, որոնց նպատակով պետական բյուջեից հատկացվել են միջոցներ:

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Ասիական բանկի տրամադրած միջոցներով Լոռու մարզում կյանքի են կոչվելու ենթակառուցվածքների զարգացման մեծածավալ ծրագրեր. միայն Վանաձորում իրականացվելու է 20 մլն դոլարի ներդրում՝ բազմաթիվ ուղղություններով: Վարչա պետը համոզմունք է հայտնել, որ այդ ներդրումներն ու իրականացվելիք ծրագրերը կնպաստեն Լոռու մարզի տնտեսության ակտիվացմանը: Այս առումով, Հովիկ Աբրահամյանը կարևորել է նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի գործունեությունը: 

Վանաձորից Հովիկ Աբրահամյանն ուղևորվել է Ստեփանավանի տարածաշրջանի 39,6 կիլոմետր երկարությամբ Ագարակ-Օձուն-Մ-6 ավտոճանապարհի հիմնանորոգած հատված: Ծրագրի իրականացման նպատակով ներդրվել է 3.5 մլրդ դրամ, որից 700 մլն դրամը հատկացվել է ՀՀ պետբյուջեից, մնացած միջոցները ներգրավվել են Համաշխարհային բանկից: 

Կառավարության ղեկավարը նշել է, որ ճանապարհների կառուցումն ունի սոցիալ-տնտեսական մեծ նշանակություն և վստահություն հայտնել, որ գրեթե 40 կմ երկարություն ունեցող այս ճանապարհը կնպաստի հարակից համայնքների տնտեսական զարգացմանը: 

Վարչապետը հանդիպել է նաև Յաղդան համայնքի բնակիչներին, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել մի շարք հարցերի: 

Կառավարության ղեկավարն այցելել է Ստեփանավանի պոլիկլինիկա, որտեղ իրականացվելու են հիմնանորոգման աշխատանքներ: Զեկուցվել է, որ աշխատանքներն ավարտին կհասցվեն 2017 թ. առաջին կիսամյակի ընթացքում: Ծրագր ի նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հատկացրել է 182 մլն դրամ: Պոլիկլինիկան սպասարկում է շուրջ 28 հազար բնակչի:

Վարչապետը եղել է նաև Գյուլագարակ համայնքում: Այստեղ ընթացքի մեջ են մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Այդ նպատակով ներդրվել է շուրջ 200 մլն դրամ: Տեղի բնակիչները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին ծրագրի իրականացման համար:

ԱԹՍ կիրառման տեսական և գործնական դասընթաց. ՀայաՔվեՄտահոգություն՝ արտասահմանյան ՀԿ-ների Հայաստանում կասկածելի գործունեության վերաբերյալ«Շահագրգիռ» միջազգային կառույցները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին․ Աբրահամյան Tesla-ն ԱՄՆ-ում կհիմնի արևային վահանակների հսկայական արտադրություն Ի՞նչ վիճակում է գտնվում գիտնական ձևավորող համակարգը և ի՞նչ է պետք անել այն փրկելու համար. ՀայաՔվեԱյն մասին, թե ինչու արժանապատիվ ապրելու համար մեզ պետք է մշտապես պայքարել, և ինչու է այդ ընտրությունը մեզ համար անխուսափելի. Ավետիք Չալաբյան«Մեր ձևովը»՝ այլընտրանք խոսքից դուրս. երբ ծրագիրն առաջ է անցնում քաղաքականությունից Եկեղեցին որպես թիրախ. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում սեփական ժողովրդի հենասյուներին Զգուշացում՝ Արագածոտնի մարզի բնակիչների համարԱյսօր շուրջ 1700 մեր հայրենակիցներին ներկայացրեցի Հայաստանը ուժեղացնելու մեր տնտեսական 5 քայլերը․ Նարեկ ԿարապետյանՄիջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը Հայաստանի համար ավելի մեծ իմաստ է ձեռքբերում. Արամ Վարդևանյան Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ինչպես դեռ երեկ էի գրել, ԱՄՆ-ի նախագահ Թրամփին Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելուց այս պահին հետ պահող հանգամանքներից մեկը Թեհրանի կողմից այդ գործողությանը տարածաշրջանային լայնածավալ պատերազմի ձևաչափ հաղորդեՀայաստանում ոսկին թանկացման նոր ռեկորդ է սահմանելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՄեղրիի լեռնանցքում սաստիկ բուք էՊաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ քահանաԶԼՄ. Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված վագոններ է ուղարկել ՀայաստանՎրաստանում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել. Հայտնի է, թե ինչ մեղադրանք է առաջադրվելԹուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում․ Էդմոն Մարուքյան Այսօրվա դիսկուսում ես կարող եմ հետամնաց երևալ, բայց եթե ազգայինը հետամնացության հետ է համեմատվում, ոչինչ՝ թող ինձ ընկալեն հետամնաց․ Մհեր ԱվետիսյանՄենք դիտարկելու ենք առողջապահական համակարգի բարեփոխումների ամենացավոտ կողմերը՝ արդարացի բաշխումը, ֆինանսավորման աղբյուրները և իրական արդյունավետությունը․ Հրայր Կամենդատյան Առողջ Հայաստանը և առողջ հասարակությունը լինելու է մեր գլխավոր նպատակըՓոքր բիզնեսը ազատվելու է շրջանառության հարկից.թեթևացվելու է վարչարարությունըMercedes‑Benz-ը թարմացրել է S‑Class-ը. ավելի շատ հզորություն, նոր էկրաններ եւ լուսավորվող խորհրդանշանԼուիզիանայում տոնական շքերթի ժամանակ հրաձգությունից վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ վեց տարեկան երեխաԻրավիճակը ԼարսումԹրամփը կոչ է արել ձերբակալել Օբամային 30-ամյա վարորդը մшհացել էՕդրի Հեփբերնի կրծքազարդը վաճառվել է 425,000 դոլարով Արմավիրը «ոչ» ասաց Հայ Առաքելական Եկեղեցու պառակտմանը (Լուսանկարներ, տեսանյութ) Սարալանջից Սարի թաղ տանող ճանապարհին բшխվել են «BMW»-ն ու «Nissan»-ը. վերջինը կողաշրջվել էՏնտեսական ծրագրի հաջորդ փուլը՝ հանուն հայերի բարեկեցիկ կյանքի․ Սամվել Կարապետյան Հորոսկոպ. Ի՞նչ անել խավարման միջանցքի ժամանակ Քրեական հետապնդում ժողով անելու համար․ հանցագործություն օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան Հնդկաստանը նավթ կգնի Վենեսուելայից, այլ ոչ թե Իրանից․ Թրամփ Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը. կան վիրավnրներ«Լիվերպուլը» հաղթեց «Նյուքասլին» Թեհրանի իշխանությունները ապաստարաններ են կազմակերպում Չինաստանը ցանցին է միացրել 1 ԳՎտ հզորության աշխարհի ամենամեծ ծովային արևային էլեկտրակայանըՇուտով հաճախ կտեսնեք այսպիսի կարճ հոլովակներ , թե ինչպես ենք պատկերացնում գյուղատնտեսությունը ուժեղ Հայաստանում. Հարություն ՄնացականյանՆոր աշխատատեղեր լինելու են նաև քո համայնքում․ «Մեր ձևով»Գագիկ Ծառուկյանի նոր նախաձեռնությունը մեծ ոգևորություն է առաջացրել երիտասարդների շրջանում Քաղաքացին հունվարին աշխատանքից ազատվում է, բայց պարտավոր է 10,800 դրամները յուրաքանչյուր ամիս վճարել․ սա աննորմալություն է ուղղակի․ Նաիրի Սարգսյան«Եվրոպան չի գա մեզ փրկելու». Արման Ղուկասյանը՝ իրական քաղաքականության մասին (տեսանյութ) ՔՊ-ականները խուճապի մեջ են Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի պատճառով․ Անդրանիկ ԳևորգյանԻնչ է առաջարկում «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագիրը երիտասարդներին Առանց ուժի իրավունքը դատարկ բառ է․ Արմեն Մանվելյան«ռեԱրմենիա» նորաստեղծ ակադեմիան ներգրավել է 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գնահատմամբ ներդրում և սկսում է AI կրթության ու տեխնոլոգիաների արտահանումըՓաշինյանն ասում է ընտրեք ինձ, որ խաղաղությունը երաշխավորված լինի․ Մենուա Սողոմոնյան2005 թվականից գործող Տաշիրի կարի ֆաբրիկան այսօր Լոռու մարզի խոշոր գործատուներից մեկն է