Սուարես. Կարևոր հաղթանակ տարանք
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի համար առաջին խաղում «Սևիլիայի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0):
«Կարևոր հաղթանակ էր անհարմար մրցակցի նկատմամբ։ Երկրորդ խաղակեսում «Բարսելոնան» լավ ֆուտբոլ ցուցադրեց, հաղթեց, սակայն դեռ չի նվաճել տիտղոսը։ Պատասխան հանդիպումից առաջ առավելություն ունենք ու պետք է օգտվենք դրանից»,- Սուարեսի խոսքը մեջբերում է «Mundo Deportivo»-ն։
«Կամպ Նոու» ստադիոնում պատասխան խաղը կկայանա օգոստոսի 18-ին։