Եմենում հիվանդանոցի ուղղությամբ հասցված ավիահարվածի հետևանքով առնվազն 8 մարդ է մահացել
ՄիջազգայինԵմենի Հաջա շրջանում Սաուդյան Արաբիայի ղեկավարած ավիացիայի`«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիվանդանոցի ուղղությամբ հասցված հարվածի հետևանքով 8 մարդ մահացել է, ևս 20-ը վիրավորվել են, հայտնել է իրանական Press TV ալիքը:
Բժիշկները չեն կարող տարհանել վիրավորներին, քանի որ կոալիցիայի ինքնաթիռները շարունակում են թռիչքները շրջանի վրա, ասվում է հաղորդագրությունում:
Եմենում զինված հակամարտությունը շարունակվում է 2014-ից: