Շանհայի բնակչուհին ընկել Է զբոսանավից եւ 38 ժամ անցկացրել ծովում
ՄիջազգայինՇանհայի բնակչուհին ընկել Է զբոսանավից եւ 38 ժամ անցկացրել բաց ծովում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 15-ին այս մասին հայտնել Է BBC News-ը:
Ֆան ազգանունով կինն ընկել Է հանրանավի չորրորդ տախտակամածից՝ յոթհարանի շենքի բարձրությունից: Նա գոռացել Է եւ օգնություն խնդրել, բայց նրան ոչ ոք չի լսել: Կինը ոչ մի բանից կառչելու հնարավորություն չի ունեցել, եւ նա գրեթե երկու օր ինքնուրույն դիմացել Է ջրի երեսին, մինչեւ, վերջապես, ձկնորսանավակ Է նկատել, որի վրա Էլ նրան բարձրացրել են: Հրատարակությունը նշում Է, որ 32-ամյա տուժած կնոջը նույնիսկ հաջողվել Է ննջել՝ մնալով ջրի երեսին, իսկ մեծ նավերի մոտենալու դեպքում լողացել Է հեռու, դրանց տակ չընկնելու համար:
Ֆանը գործնականում չի տուժել. բժիշկները նրա թեւերին բշտիկներ են հայտնաբերել՝ նրան խայթած մեդուզաների պատճառով: Հրատարակությունը նշում Է, որ տուժածին ողջ մնալու հարցում օգնել Է այն հանգամանքը, որ նա հինգ տարեկանից զբաղվել Է լողով եւ արտակարգ տոկուն Է եղել: