Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 266 հազար միգրանտներ
Միջազգային2016 թվականի սկզբից Միջերկրական ծովով եվրոպական երկրներ են ժամանել ավելի քան 266 հազար միգրանտներ ու փախստականներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 16-ին հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):
Ըստ ՄՄԿ-ի գնահատումների՝ հունվարի 1-ից մինչեւ օգոստոսի 15-ը եվրոպական երկրներ ժամանած միգրանտների ընդհանուր թիվը հասել Է 266 հազար 42-ի: Զոհվածների եւ անհետ կորածների թիվը 3 հազար 151 Է:
Տարեսկզբից ամենաշատ միգրանտներ ու փախստականներ Է ընդունել Հունաստանը՝ 161 հազար 594: Իտալիա են ժամանել 101 հազար 944 միգրանտներ ու փախստականներ: Իսպանիա Է կարողացել հասնել 2476 փախստական, իսկ Կիպրոսն ընդունել Է 28 մարդու:
Օգոստոսի 8-ից մինչեւ 15-ը Իտալիան ընդունել Է 1700 միգրանտների ու փախստականների, Հունաստանը՝ 621: Օգոստոսի սկզբից Եվրոպա Է ժամանել 7856 մարդ, ինչն ավելի քիչ Է, քան անցյալ տարվա օգոստոսին, երբ ամսվա ընթացքում ժամանածների թիվը կազմել Էր 130 հազար 450: