Մահացել է ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Ժոաո Ավելանժը
Սպորտ100 տարեկանում կյանքից հեռացել է ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Ժոաո Ավելանժը: «Արմենպրես»-ը հայտնում է , որ բրազիլացի ֆուտբոլային պաշտոնյան համաշխարհային ֆուտբոլային միության ղեկին եղել է 1974-ից 1998 թվականներին և նախորդել է Ժոզեֆ Բլատերին: Ավելանժը եղել է միջազգային օլիմպիական կոմիտեի անդամներից մեկը՝ 1963-ից 2011 թվականներին: Ավելանժի օրոք աշխարհի առաջնության մասնակից հավաքականների թիվն ընդլայնվեց և 16-ից հասավ 32-ի: