Քլինթոնը գրեթե եռակի գերազանցում Է Թրամփին երիտասարդ ամերիկացիների շրջանում ժողովրդականությամբ
ՄիջազգայինԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը նախընտրական արշավում իր մրցակցին՝ հանրապետական Դոնալդ Թրամփին գրեթե եռակի գերազանցում Է երիտասարդ ամերիկացիների շրջանում ունեցած ժողովրդականությամբ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հասարակական կարծիքի նոր հարցման արդյունքները, որոնք հրապարակել Է USA Today թերթը: Դրանցից հետեւում Է, որ Քլինթոնի օգտին պատրաստ են իրենց ձայնը տալ ԱՄՆ-ի մինչեւ 35 տարեկան քաղաքացիների 56 տոկոսը, իսկ Թրամփը կարող Է ակնկալել տարիքային այդ կատեգորիայի ընտրողների միայն 20 տոկոսի աջակցությունը: Որպես նախապատվությունը Քլինթոնին տալու գլխավոր հիմնավորում հարցման մասնակիցները նշել են «վարչական աշխատանքի նրա մեծ փորձը»: Այդ մասին հայտարարել Է հարցման՝ նրան համակրող մասնակիցների 57 տոկոսը:
Իսկ Թրամփի օգտին քվեարկել ցանկացողների հիմնական «խթան» Է նշվել «Սպիտակ տուն Քլինթոնի հայտնվելը թույլ չտալը»: Դա խոստովանել Է Թրամփի երիտասարդ կողմնակիցների 54 տոկոսը: Օգոստոսի 5-ից մինչեւ 10-ն անցկացված հարցմանն ընդամենը մասնակցել են 18-ից մինչեւ 34 տարեկան 1539 ամերիկացիներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: