Միհրան Հարությունյանը դուրս է եկել Ռիո-2016-ի կիսաեզրափակիչ
ՍպորտՀայաստանի հավաքականի 66 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը դուրս է եկել 31-րդ ամառային օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակիչում Հարությունյանը 2:1 հաշվով առավելության է հասել Հարավային Կորեան ներկայացնող Յու Հանսուի նկատմամբ:
Կիսաեզրափակչում մեր ըմբիշի մրցակիցն է լինելու Ադրբեջանը ներկայացնող Ռասուլ Չունաևը: