Թուրքիայի արտգործնախարարը Ջոն Քերիի հետ քննարկել է Գյուլենի արտահանձման հարցը
ՄիջազգայինԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ընդդիմադիր գործիչ Ֆեթհուլահ Գյուլենի արտահանձման հարցը, ով Անկարայի կողմից մեղադրվում է երկրում հեղաշրջման փորձ կատարելու համար,- գրում է РИА Новости-ն` Haberturk-ին հղումով:
Գործընկերները քննարկել են նաև Քերիի և ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի այցը Թուրքիա, ինչպես նաև Սիրիայում տիրող իրավիճակը, հատկապես` Մանբիջ և Հալեպ քաղաքներում, հաղորդել են դիվանագիտական աղբյուրները:
Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ արդարադատության նախարարության պատվիրակությունը, որը զբաղվում է Գյուլենի արտահանձման հարցով, կժամանի Թուրքիա օգոստոսի 22-ին: Սպասվում է, որ պատվիրակությունը հանդիպումներ կանցկացնի թուրք պաշտոնյաների հետ օգոստոսի 23-24-ը: