«Ռեալը» պաշտոնապես ներկայացրել է Ասենսիոյին
ՍպորտԱյսօր «Ռեալը» պաշտոնապես ներկայացրել է կիսապաշտպան Մարկո Ասենսիոյին, ով «Արքայական ակումբ» է վերադարձել «Էսպանյոլում» վարձավճարով հանդես գալուց հետո։
20-ամյա ֆուտբոլիստը շնորհանդեսի ժամանակ հուզվել է՝ շնորհակալություն հայտնելով մայրիկին, ով մահացել է 2011 թվականին։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հորս և եղբորս, ինչպես նաև մայրիկիս, ով ինձ աջակցում է երկնքից»,-ասել է Ասենսիոն և չի կարողացել զսպել հուզմունքը։
Արդեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ասենսիոն նշել է, որ տքնաջան աշխատելու է հիմնական կազմի ֆուտբոլիստ դառնալու համար։
««Ռեալ» եմ վերադարձել տքնաջան աշխատելու ցանկությամբ և մեծ հույսերով։ Ես նպատակասլաց եմ և ցանկանում եմ «Ռեալի» հետ նվաճել ամեն ինչ։ Ջանք չեմ խնայի մարզչից հնարավորինս շատ խաղաժամանակ ստանալու համար։
Եթե անկեղծ՝ տարիներ առաջ ինձ ոգեշնչել է Մեսութ Օզիլը։ Նա շատ խելացի և բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Ես ցանկանում էի նրան նմանվել»,-ասել է Ասենսիոն։