Պենտագոնը մեկնաբանել է իրանական բազայից Ռուսաստանի ՕՏՈՒ-ի թռիչքները
ՄիջազգայինԻրանի ավիաբազայի Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) օդանավերի թռիչքները չեն ազդել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գործողությունների վրա: Ըստ Gazeta-ի՝ այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ, գնդապետ Քրիստոֆեր Հարվերը:
«Ռուսաստանը կոալիցիային տեղեկացրել է՝ թռիչքների անվտանգության շուրջ համատեղ համաձայնագրին համապատասխան: Դրանք (թռիչքները) չեն ազդել կոալիցիայի գործունեության վրա»,- հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2016 թվականի օգոստոսի 16-ին Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչներն ու Սու-34 ճակատային ռմբակոծիչները, լիարժեք ծանրաբեռնվածությամբ դուրս գալով Իրանի Համադան ավիաբազայից, Հալեպ նահանգում խմբակային ավիահարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների օբյեկտների ուղղությամբ: