Թրամփն առաջարկել է արմատական իսլամի դեմ պայքարել սառը պատերազմի ժամանակների մեթոդներով
ՄիջազգայինՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն առաջարկում է արմատական իսլամի տարածման դեմ պայքարում օգտագործել քարոզչական նույն այն մեթոդները, որոնք Վաշինգտոնը կիրառում էր սառը պատերազմի ժամանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է գործարարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Facebook-ի նրա էջում:
«Ճիշտ այնպես, ինչպես որ մենք հաղթեցինք սառը պատերազմում, մասնավորապես, ի ցույց դնելով կոմունիզմի բացասական կողմերը եւ ազատ շուկաների առավելությունները, մեզ հարկավոր է պայքարել արմատական իսլամի գաղափարախոսության դեմ»,- նշել է միլիարդատերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: