Միհրան Հարությունյանը եզրափակիչի մրցավարական անարդարության դեմ
Սպորտ31-րդ ամառային օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, եզրափակիչից հետո խոսել է կատարված մրցավարական անարդարություն մասին՝ այն անվանելով «կեղտ»։
«Չեմ ուզում համեստ թվալ, այս ամենը կեղտ է։ Չեմ ուզում այստեղ լինել, այս ամենի մեջ։ Ուզում եմ թողնել և հեռանալ, սպորտն արդեն ինձ հետաքրքիր չէ»,-ասել է Հարությունյանը։
Տեղեկությունը հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի եզրափակիչում Միհրան Հարությունյանն ուժերը չափել էր սերբ Դավոր Ստեֆանեկի հետ։ Հավասար պայքարում մրցավարները հաղթանակը տվել են սերբին։