Դիկ Ադվոկատը գլխավորելու է թուրքական «Ֆեներբահչե»-ն
ՍպորտԴիկ Ադվոկատը վերադառնում է ակումբային ֆուտբոլ և գլխավորելու է թուրքական «Ֆեներբահչե»-ն: 67-ամյա մասնագետը պայմանագիր կկնքի ստամբուլցիների հետ և կներկայացվի թիմի երկրպագուներին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է թուրքական ակումբի պաշտոնական կայքը:
Դիկ Ադվոկատը վերջին շրջանում աշխատում էր Հոլանդիայի հավաքականում, որտեղ գլխավոր մարզիչ Դանի Բլինդի օգնականն էր: