Լաս Վեգասում քանդել են Riviera խաղատունը, որտեղ նկարահանվել Է «Օուշենի տասնմեկ ընկերները»
ՄիջազգայինԼաս Վեգասում վերահսկվող պայթեցումով քանդել են ամենահռչակավոր խաղատներնից մեկի՝ Riviera-ի շենքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով WCTV հեռուստաալիքին:
Խաղատուն-հյուրանոցը փակելու որոշումն ընդունվել Էր 2015 թվականին: Հունիսին իշխանությունները քանդեցին համալիրի երկու շենքերից առաջինը՝ «Մոնակո» աշտարակը: Երկրորդ աշտարակը՝ «Մոնտե Կառլոն», քանդելուց հետո համալիրը վերջանականապես ջնջվեց երկրի երեսից:
Հյուրանոցի տեղում կծավալվի նոր կոնֆերենց-կենտրոնի շինարարությունը:
Հյուրանոցը կառուցվել Էր 1955 թվականին եւ հնագույններից մեկն Էր քաղաքում: Riviera խաղատանը տեղի են ունեցել «Օուշենի տասնմեկ ընկերները» (1960 թվական), «Խաղատուն» (1995) կինոֆիլմերի, Ջեյմս Բոնդի մասին սերիայից «Ընդմիշտ ադամանդներ» (1971) կինոնկարի եւ շատ այլ ֆիլմերի նկարահանումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: