Ավակովը Պորոշենկոյին առաջարկել Է պաշտոնից արձակել 100 ուկրաինացի գեներալների
ՄիջազգայինՈւկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին առաջարկել Է պաշտոնից արձակել տարբեր ուժային գերատեսչությունների շուրջ 100 գեներալների: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ներքին գործերի նախարարության ղեկավարն օգոստոսի 17-ին գրել Է Facebook-ի իր Էջում:
«ՆԳ նախարարության կառավարման ոլորտի մեջ մտնող բոլոր ռազմականացված եւ իրավապահ կազմավորումներին առաջարկվում Է կատարել գեներալական պաշտոնների հաստիքների եւ կոչումների կրճատում՝ 194-ից մինչեւ 95»,- գրել Է Ավակովը:
Ամենից շատ բարձրագույն սպայական պաշտոններ (60) առաջարկվում Է կրճատել Պետական սահմանապահ ծառայությունում, Ազգային գվարդիայում՝ 20, Արտակարգ իրավիճակների ծառայությունում՝ 6, Ազգային ոստիկանությունում եւ ՆԳ նախարարությունում՝ 15: