Պետերբուրգում ավարտվել Է ՌԴ անվտանգության ծառայության հատուկ գործողությունը
ՄիջազգայինՍանկտ Պետերբուրգում ավարտվել Է անօրինական զինված կազմավորումների (ԱԶԿ) մասնակիցների ձերբակալման գործողությունը: Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները հեռանում են դրա անցկացման վայրից:
Շենքի շրջապատումը, որտեղ իրականացվում Էր գործողությունը, հանված Է, իրադարձությունների վայրից հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Լենինի պողոտայի շենքի բնակիչներին սկսել են իրենց բնակարաններ թողնել նրանց անձնագրերի ստուգումից հետո: Շենքից ԱԴԾ-ի աշխատակիցները դուրս են բերել մետաղական կանիստրներ եւ կապույտ գույնի պլաստիկե տարաներ ու դրանք տեղավորել իրենց միկրոավտոբուսում:
«Ֆոնտանկա» թերթը օգոստոսի 17-ին հայտնել Է, որ Սանկտ Պետերբուրգի Լենինի պողոտայի բնակելի շենքում հատուկ գործողության ընթացքում սպանվել Է մեկ զինյալ, վիրավորվել Է ԱԴԾ-ի «Գրադ» հատուկ նշանակության ուժերի մի աշխատակից:
«Ֆոնտանկա»-ն նշում Է, որ հատուկ գործողություն անցկացնելու համար ԱԴԾ-ին խնդրել Էին Կաբարդա-Բալկարիայի գործընկերները: Ուժայինները Լենինի պողոտայի 92/3 շենքի մոտ Էին ժամանել առավոտյան ժամը 10-ին: Որոշ ժամանակ անց երկու պայթյուն Է որոտացել 16-հարկանի շենքի 6-րդ մուտքում: Այնուհետեւ տեղեկատվություն Է հայտնվել երեք զինյալների ձերբակալման մասին: Իրավապահ մարմիններում ՌԻԱ Նովոստիի աղբյուրը նշել Է, որ այդ թիվն առայժմ ստույգ չԷ: