Բոսֆորի նեղուցում նավերի բախման արդյունքում կան զոհեր
ՄիջազգայինՍտամբուլում Բոսֆորի նեղուցում բեռնանավի եւ սահմանային պահպանության նավակի բախման արդյունքում Սահմանային պահպանության ծառայության երեք աշխատակիցներ զոհվել, 4-ն էլ վիրավորվել են:
Ինչպես հաղորդում է Haberturk-ը, միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան Ստամբուլի Սարայբուռուն շրջանում:Միջադեպից հետո փրկարարները ծովից հանել են մեկ դիակ եւ կենդանի մնացած 6 մարդու, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր: Չնայած բժիշկների ջանքերին, ծանր վիրավորների կյանքը փրկել չի հաջողվել: