Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2 ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 37044 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապ բուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 3898 կանչ, որոնց արդյունքում հոսպիտալացվել է 849 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառակա նխնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվելէ 449 երեխա`246 տղաև 203 աղջիկ: