Տորես. Լիվերպուլը չէր կարողանում ընդունել իր սխալները և ինձ դավաճան ներկայացրեց
ՍպորտՄադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը խոստովանել է, որ իր համար դժվար է վերհիշել 2011 թվականին «Լիվերպուլից» «Չելսի» տեղափոխությունը:
««Լիվերպուլի» նոր ղեկավարները գումարները ծախսելու վերաբերյալ սեփական մտքերն ունեին: Նրանք ցանկանում էին ձեռք բերել երիտասարդ խաղացողների, նոր թիմ կառուցել: Ես հասկանում էի, որ դա երկար ժամանակ կպահանջի. 2,3,4, միգուցե 10 տարի: Բայց ես այդ ժամանակը չունեի: 27 տարեկան էի և ցանկանում էի հաղթել: Ի դեպ, հինգ տարի է անցել, բայց «Լիվերպուլը» դեռ կառուցվում է, գտնվելով մոտավորապես այն դիրքում, որում իմ հեռանալու ժամանակ էր:
Արդյունքում, ինձ ներկայացրին որպես դավաճան: «Լիվերպուլը» չէր ցանկանում ընդունել իր սխալները: Նրանց հարկավոր էր մեղավոր գտնել»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Fox Sports-ը: