Թուրքիայում հերթական ահաբեկչական գործողության հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ
ՄիջազգայինՎանում անցած գիշեր տեղական ժամանակով մոտ ժամը 23:15-ին Իսքելե պողոտայում ոստիկանության բաժանմունքի մոտ ավտոմեքենա է պայթեցվել, ինչի հետեւանքով զոհվել է 5, վիրավորվել 40 մարդ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Demokrat Haber կլրատվական կայքը, պայթել է պայթուցիկով լիցքավորված Nissan տեսակի ավտոմեքենան: Սպանվածներից 3-ը քաղաքացիական անձինք, 2-ը` ոստիկաններ են: Վիրավորվածներից 18-ը եւս ոստիկաններ են:
Պայթյունի պատասխանատվությունը որեւէ կազմակերպություն դեռեւս չի ստանձնել: