Մանու Ժինոբիլին ավարտել է մրցելույթներն Արգենտինայի հավաքականի կազմում
ՍպորտԱրգենտինայի բասկետբոլի հավաքականի առաջատար Մանու Ժինոբիլին ավարտեց մրցելույթներն ազգային հավաքականի կազմում: «Արմենպրես»-ը հայտնում է, որ լեգենդար բասկետբոլիստը, ով այժմ շարունա կում է հաջողությամբ հանդես գալ բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Սան Անտոնիա Սթըրս» ակումբի կազմում ԱՄՆ-ի հավաքականի հետ հանդիպման վերջին րոպեներին թողել է խաղահրապարակը և շնորհակալություն հայտնել երկրպագուներին աջակցության համար:
Երկրպագուները հոտնկայս ծափահարել են Ժինոբիլիին: Արգենտինացի բասկետբոլիստը Աթենքի օլիմպիական խաղերի ժամանակ Արգենտինայի կազմում դարձել է օլիմպիական չեմպիոն: