Խորվաթիան վաճառում է իր կղզիները
ՄիջազգայինՎերջին 14 տարում Խորվաթիան վաճառել Է Ադրիատիկ ծովում իր հինգ կղզիներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սերբիայի Tanjug գործակալությունը:
«Տակավին մեկ տասնամյակ առաջ խորվաթական կղզիների եւ կղզյակների վաճառքի հնարավորությունն ընկալվում Էր որպես աղետալի եւ խայտառակ վաճառք»,- հիշեցնում Է հրատարակությունը: Չնայած այն երկյուղներին, թե այս ամբողջ բնական հարստությունը կգնեն օտարերկրացի միլիարդատերերը, «արդյունքներն առանձնապես չեն տպավորում. ընդամենը հինգ կղզի 14 տարում»,- հավելել Է գործակալությունը:
Առաջինների թվում 2002 թվականին վաճառվել Է Սմոկվիցա կղզին 1,1 միլիոն եվրոյով: «2000 թվականին Ֆրաշկեր եւ Ֆրաշկերիչ կղզիները վաճառվել են ռուսաստանցի մագնատ Վլադիմիր Եվտուշենկովի ֆիրմային, իսկ 2005 թվականին Յակլյան կղզյակը 6 միլիոն եվրոյով վաճառվել Է Գորան Շտրոկին: Իսկ մի հյուրանոցի մասնավորեցման գործընթացում գնորդը դրա հետ փաթեթում ստացել Է Կյանքի կղզին Մալոստոնի ծոցում»,- հիշեցնում Է Tanjug-ը:
Գործակալությունը նշում Է, որ Ադրիատիկ ծովի խորվաթական կողմում 1244 կղզի եւ կղզյակ կա, որոնցից մայն 65-ն են բնակեցված: Ըստ որում պետության սեփականություն են խորվաթական կղզիների 85 տոկոսը, եւ դրանք նախատեսված չեն վաճառքի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: