Սարգիս Ադամյանը գոլ է խփել Գերմանիայում
ՍպորտՖուտբոլի Հեսենի գավաթի խաղարկության առաջին շրջանում գերմանական «Շտայնբախը» արտագնա խաղում 2:0 հաշվով առավելության է հասել «Ռոտ-Վայսի» նկատմամբ:
48-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Սարգիս Ադամյանը, որը եղել է «Շտայնբախի» մեկնարկային կազմում եւ անցկացրել է 76 րոպե:
Անցած մրցաշրջանի 14 հանդիպումներում «Շտայնբախի» 23-ամյա ֆուտբոլիստը խփել է երկու գոլ: