Կլոպը չի բացառել, որ կարիերան կավարտի «Լիվերպուլում»
ՍպորտՅուրգեն Կլոպն ակնարկել է, որ «Լիվերպուլը» կարող է լինել վերջին ակումբը, որը նա կմարզի։ 49-ամյա մասնագետն անցյալ տարի է գլխավորել «Լիվերպուլը» և ակումբի ղեկավարության հետ մինչև 2022 թվականը նախատեսված պայմանագիր ունի։
-Ինքս ինձ հարցրել եմ՝ էլ ի՞նչ ակումբներ եմ ցանկանում մարզել, բայց պատասխան չեմ ունեցել։ Ցանկանո՞ւմ եմ կրկին աշխատել Գերմանիայում։ Ո՛չ։ Անգլիայում չեմ մարզի այլ ակումբ։ Ասիա՞, Ռուսաստա՞ն, ԱՄԷ՞․․․ Ո՛չ, ո՛չ և կրկին ո՛չ։
Եթե կարիերաս մոտանա ավարտին ու ես աշխատած լինեմ 3 ակումբում («Մայնց», «Բորուսսիա Դորտմունդ», «Լիվերպուլ»-խմբ․), գոհ կլինեմ, որովհետև դրանք հիանալի ակումբներ են,-Կլոպի խոսքը մեջբերել է «Stern» պարբերականը։