Թուրքիայում հարձակվել են զբոսաշրջիկների վրա
ՄիջազգայինԹուրքիայի Այնթափ քաղաքում մի խումբ տեղացիներ հարձակվել են ճապոնացի զբոսաշրջիկների վրա` բացականչելով. «Անհավատներ, կորեք այստեղից»:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը:
Արմատական մի խումբ երիտասարդների կողմից զբոսաշրջիկների վրա հարձակման մասին տեսանյութը երեկ տարածվել է սոցցանցերի թուրքական հատվածում:
Նման վայրենությունից շշմած եւ զարմացած ճապոնացիները չեն դիմադրել եւ փորձել են հեռանալ միջադեպի վայրից: Սակայն դա չի կանգնեցրել հարձակվողներին, եւ նրանք արտասահմանցի տուրիստներին հետապնդել են` բացականչելով. «Կորեք այստեղից, անհավատների զավակներ: Ինչ՞ եք փնտրում այստեղ: Դուք մուսուլմաններին հավատափոխ եք անում, քրիստոնյա եք դարձնում: Անաստվածներ» եւ այլ հայհոյանքներ: Հետո նրանցից մեկը հավաքարարից խլել է ավելը եւ փորձել նրանով քշել զբոսաշրջիկներին:
Տեսանյութում երեւում է, որ 4 մանկահասակ երեխաների հետ մի կին փորձում է առարկել հարձակվողներին, քանի որ դրանով նրանք խափանում են զբոսաշրջիկներից փող մուրալու իր ձեռնարկումը: