Իսպանական Լա լիգան ATV-ի եթերում
ՍպորտԱյսօր՝ օգոստոսի 19-ին մեկնարկում է ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը:
«ATV» հեռուստաընկերությունն այս մրցաշրջանում ևս հեռուստադիտողներին կներկայացնի Լա լիգայի լավագույն հանդիպումները:
Յուրաքանչյուր տուրից ուղիղ եթերում կհեռարձակվի 3 խաղ:
Իսպանական ֆուտբոլի երկրպագուները ամեն տուրում կդիտեն «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» մասնակցությամբ խաղերը, 3-րդ հանդիպումը կընտրվի ըստ կարևորության և հետաքրքրության:
Մեկնարկային տուրում «ATV»-ի եթերում կլինեն հետևյալ հանդիպումները.
20.08.2016. ժամը՝ 20:15. «Բարսելոնա» - «Բետիս»
21.08. ժամը՝ 22:15. «Ռեալ Սոսիեդադ» - «Ռեալ Մադրիդ», ժամը 00:15. «Աթլետիկո» Մ. - «Ալավես»