Պուտինը Ղրիմ է ժամանել
ՄիջազգայինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմ է ժամանել: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Երկրի ղեկավարը մտադիր է թերակղզում անվտանգության խորհրդի նիստ անցկացնել, ինչպես նաև հանդիպել «Տավրիդա» համառուսական երիտասարդական կրթական ֆորումի մասնակիցներին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ օգոստոսի 7-ին Ղրիմի Արմյանսկ քաղաքում ձերբակալել են ուկրաինացիների, ովքեր պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել: