PKK-ն ստանձնել է Էլազըղի պայթյունի պատասխանատվությունը
ՄիջազգայինԹուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) ստանձնել է Էլազըղի (Խարբերդ) ոստիկանատան առջև կատարված պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին նշված է PKK-ի ինտերնետային կայքի տարածած հաղորդագրությունում:
Ոստիկանատան մոտ պայթեցվել էր պայթուցիկով լի միկրոավտոբուս: Պայթյունի հետևանքով զոհվել է 3 ոստիկան, վիրավորվել 217 մարդ: