Ռուսաստանցի պատգամավորն առաջարկել է 10 տարվա ազատազրկման դատապարտել կանանց թլպատման համար
ՄիջազգայինՌԴ Պետդումայի պատգամավոր Մարիա Մակսակովա-Իգենբերգսը խորհրդարանի ստորին պալատ օրինագիծ է ներկայացրել, որը քրեական պատիժ է ենթադրում կանանց թլպատման համար:
Օրինագծում ասվում է, որ անչափահասի նկատմամբ իրականացված նման հանցագործությունը պետք է պատժվի յոթից 10 տարվա ազատազրկմամբ:
Օրինագծին կից պարզաբանող գրության մեջ ասվում է, որ կանացի թլպատումը «չի կարող գոյություն ունենալ քաղաքակիրթ հասարակությունում»: Մաքսակովա-Իգենբերգսը հիշեցրել է, որ Ռուսաստանը սահմանադրության համաձայն աշխարհիկ պետություն է, հայտնում է Մեդուզան: