Գյուլենին չարտահանձնելու դեպքում Թուրքիայում կաճեն հակաամերիկյան տրամադրությունները. թուրք նախարար
ՄիջազգայինԹուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը դատավորների ու դատախազների թեկնածուների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման խնդրին:
Բոզդաղը հայտարարել է, որ Թուրքիան ու ԱՄՆ-ն ունեն հանցագործներին արտահանձնելու մասին պայմանագիր, և եթե ԱՄՆ-ը չարտահանձնի Գյուլենին, ապա արդյունքում Թուրքիայում կբորբոքվեն հակաամերիկյան տրամադրությունները:
Բոզդաղի խոսքով՝ 2016 թվականի հուլիսի 15-ը վերին աստիճանի կարևոր օր է Թուրքիայի համար. այդ օրը Թուրքիայի 79 միլիոնանոց ժողովուրդը դեմ արտահայտվեց ռազմական հեղաշրջման փորձին: