Brexit-ից հետո Բրիտանիայում սկսվել է «տուրիստական բում»
ՄիջազգայինBrexit-ից մեկ ամիս անց Մեծ Բրիտանիայում զբոսաշրջիկների թիվը աճել է 18%-ով: Այդ մասին հայտնում է Trevelmole պորտալը` վկայակոչելով Tourism Alliance-ի հետազոտությունը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ ֆունտ ստեռլինգի թուլացումը նպաստել է արտասահմանյան և ներքին տուրիզմի աճին: Սակայն Tourism Alliance-ի տնօրեն Կուրտ Յանսոնը նշել է, որ հավանաբար այդպիսի աճը կլինի կարճաժամկետ: Դրա հետ կապված` տեղի տուրիստական բիզնեսում ներդրողները մնում են անորոշության մեջ:
Յանսոնը նաև նշել է, որ արտասահմանցի զբոսաշրջիկների շուրջ 70%-ը գալիս են Եվրամիության երկրներից, այդ պատճառով տուրիստական ոլորտի համար կարևոր է պահպանել ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիների ազատ տեղաշարժի հնարավորությունը: