Նիցցայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 86-ի
ՄիջազգայինՆիցցայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է ևս մեկով և հասել է 86 մարդու. հայտնում է France Presse գործակալությունը` հղում անելով պետքարտուղար Ժյուլեթ Մեադելին, ով պատասխանատու է զոհերին օգնություն հատկացնելու համար:
Հաղորդվում է, որ տղամարդկանցից մեկը, ով հուլիսի 14-ին վիրավորվել էր, մահացել է ստացված վնասվածքների հետևանքով: Նա ուներ կին և 2 երեխա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նիցցայում ահաբեկչության հետևանքով մահացել է 85 մարդ:
Հիշեցնենք, որ բեռնատարի վարորդը վրաերթի էր ենթարկել մարդկանց, ովքեր հուլիսի 14-ին հավաքվել էին լողափին` Բաստիլիայի գրավման օրվա տոնական հրավառությունը դիտելու: Ահաբեկչությունն իրականացրել էր ծագումով թունիսցի 31-ամյա Մոհամեդ Լախուայեջ Բուխլելը: