Զլատան Իբրահիմովիչ. Անգլիայում խաղն ավելի բարդ է, պետք է շատ աշխատել
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոստովանել է, որ Անգլիայի առաջնությունում ֆուտբոլ խաղալն ավելի բարդ է: Շվեդ հարձակվողը գոհ է մեկնարկից նոր մրցաշրջանում:
«Եթե թիմը ցույց է տալիս լավ արդյունք, նշանակում է՝ ամեն ինչ ճիշտ ենք արել: Ես միշտ ձգտում եմ օգնել թիմակիցներիս՝ ստեղծելով պահեր եւ խփելով գոլեր: Ուրախ եմ, որ թիմն առաջադիմում է: Մրցաշրջանի մեկնարկը ստացվեց: Պետք է ընտելանալ հաղթանակներին: Մտածողությունը շատ կարեւոր է: Անգլիայում ավելի բարդ է խաղը, քան Ֆրանսիայում: Անհրաժեշտ է շատ աշխատել»,- Զլատան Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթել է «Սաութհեմփթոնին»: Երկու գոլն էլ խփել է Իբրահիմովիչը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել 75-րդ րոպեին: Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը երկրորդ հաղթանակը տարավ Պրեմյեր լիգայում: