Թրամփի ընկերությունները 650 մլն դոլարի պարտք են կուտակել. The New York Times
ՄիջազգայինԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ընկերությունները ամենաքիչը 650 մլն դոլարի պարտք են կուտակել, հաղորդում է The New York Times-ը:
«Թրամփն ընտրական քարոզարշավի ժամանակ իրեն որպես գործարար է ներկայացնում, ով միլիարդավոր դոլարներ է վաստակել և ոչ ոքի ոչինչ պարտք չէ: Սակայն հետաքննությունը ցույց է տվել, որ Թրամփի ընկերությունները ամենաքիչը 650 մլն դոլարի պարտք ունեն, ինչը կրկնակի շատ է այն գումարի չափից, որը նախագահի թեկնածուն ներկայացրել է հավաստագրում»,-ասվում է հոդվածում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դոնալդ Թրամփը ֆինանսական միջոցների լուրջ խնդիրներ ունի: Նա ընտրական քարոզարշավի վրա տասնապատիկ ավելի քիչ է ծախսում, քան Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը: