Պուտինը ցավակցություն է հայտնել Էրդողանին Թուրքիայում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել իր թուրք գործընկերոջը՝ Ռեջեփ Էրդողանին, Գազիանտեպ քաղաքում ահաբեկչության զոհերի կապակցությամբ: Այս մասին գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Կրեմլի կայքին:
«Հարսանեկան արարողության ժամանակ կատարված հանցագործությունը ցնցում է իր դաժանությամբ և ցինիզմով: Մենք հերթական անգամ համոզվեցինք, որ ահաբեկչությունը չի ճանաչում ոչ միայն քաղաքակիրթ հասարակության օրենքները, այլև մարդկային բարոյականության ամենահիմնական նորմերը»,- ասվում է Պուտինի ուղերձում:
Պուտինը նշել է, որ կատարվածը նորից հիշեցնում է ահաբեկչության դեմ պայքարում տարբեր երկրների ջանքերի միավորման անհրաժեշտության մասին: