ԱՄՆ-ը Ռուսաստանին ասել է, թե Սիրիայում որտեղ է գտնվում իրենց հատուկ նշանակության ջոկատը. CNN
ՄիջազգայինՎաշինգտոնը Մոսկվային տեղեկատվություն է ներկայացրել, թե որտեղ է Սիրիայում գործում ամերիկյան հատուկ նշանակության ջոկատը, և հայտնել է, որ մտադիր է ապահովելու նրանց անվտանգությունը: Այդ մասին CNN հեռուստաընկերությանը հայտարարել է Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի միջազգային գործողության հրամանատար, ամերիկյան գեներալ-լեյտենանտ Սթիվեն Թաունսենդը:
«Մենք Ռուսաստանին տեղեկացրել ենք մեր գտնվելու վայրի մասին, նրանք մեզ ասացին, որ այդ մասին հայտնել են սիրիացիներին, և ես պարզապես ասացի, որ եթե մենք վտանգ զգանք, ապա կպաշտպանվենք»,- ասել է Թաունսենդը:
Գեներալը նաև նշել է, որ հույս ունի Վաշինգտոնի ղեկավարությամբ կոալիցիան «Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ-ին կհաղթի մյուս տարի»: «Դա իմ նպատակն է: Ես մտադիր եմ դա անել»,- ավելացրել է նա: