Պոգբան իր որակներով նման է Զիդանին ու Պլատինիին. Բուֆֆոն
ՍպորտԹուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը խոսել է իր նախկին թիմակից Պոլ Պոգբայի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին:
«Պոգբան կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Նա ունի անհրաժեշտ որակները, որպեսզի դասվի լավագույնների շարքին:
Վստահ եմ, որ Պոգբան իր ունակությունների շնորհիվ մեծ հաջողությունների կհասնի Պրեմիեր լիգայում: Նա նման է Զիդանին ու Պլատինիին», – ասել է Բուֆֆոնը: