Առնվազն 30 մարդ Է տուժել Ճապոնիայում մոլեգնող «Մինդուլ» թայֆունի պատճառով
ՄիջազգայինԱռնվազն 30 մարդ տարբեր վնասվածքներ են ստացել «Մինդուլ» թայֆունի հարվածի պատճառով, որը օգոստոսի 22-ին մոլեգնում Է Ճապոնիայի արեւելյան շրջաններում, ներառյալ Հոնսյու կղզու Կանտոի տարածաշրջանը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ճապոնական NHK հեռուստաալիքը:
Մասնավորապես, ոմանք տուժել են այն պատճառով, որ նրանց գետին են տապալել քամու ուժեղ պոռթկումները: Ճապոնիայի իշխանությունները վեց պրեֆեկտուրաների 850 հազար բնակիչների առաջարկել են տարհանվել: Իշխանությունները նաեւ նախազգուշացրել են Տոկիոյի շրջանում եւ Սիձուոկա պրեֆեկտուրայում սողանքների վտանգի մասին:Ավելի վաղ չեղարկվել են ավելի քան 500 ավիաչվերթներ:
Երկաթուղային երթեւեկության ընդհատումներ են դիտվել Տոկիոյի շրջանում եւ Տոկայի տարածաշրջանում: Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալության տվյալներով՝ թայֆունը տեղաշարժվում Է երկրի հյուսիս, ընդ որում թայֆունի Էպիկենտրոնի մոտ քամու պոռթկումները կարող են հասնել ժամում 108 կիլոմետրի:
Սպասվում Է, որ թայֆունն օգոստոսի 22-ի երեկոյան մինչեւ 50 միլիմետր տեղումներ կբերի Կանտոյի եւ Տոկայի տարածաշրջաններ եւ Ճապոնիայի հյուսիսային շրջան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: